3 Հունիսի, 2016 - 15 Հունիսի, 2016

Ստուդիո 20, Երևան, Հայաստան


Խիստ փաստագրված անձնական կյանքի նախագիծը չի ճանաչում անպետք ու անորոշակի բաները: Սեփական անձնական արխիվները վերանայելը թույլ է տալիս գտնել պատկերներ, որոնք պատահաբար են մնացել և չեն ջնջվել: Դրանք չունեն ոչ մի փաստագրային նշանակություն և դրանք չջնջելու պատճառը ժամանակի մշտական պակասն է: 


Դրանք պահեր են, որոնք ոչ մի իմաստ չեն հաղորդում, պետքական չեն, ոչ մի հետաքրքրություն չունեն, որոնք անցել են՝ առանց կոնկրետ նշանակություն և նպատակ ձևավորելու: Դրանք առօրյա ձախողումներ են, անիմաստ դարձած գործողություններ, ժամանակի կորուստներ:

Միևնույն ժամանակ իրականության հատվածներն իրենց գործառույթներից և շարունակականությունից մեկուսացնելը և դասակարգելը հնարավորություն է տալիս ուսումնասիրել դրանց ներունակությունները և ազատել դրանք առօրյա պարտադրանքից:

Առօրյա սահմանված ժամանակահատվածները և տևողականությունները հնարավորություն են ստանում դուրս գալ սկզբի ու ավարտի պարբերական պտույտից և մտնել իրար հետ նոր հարաբերությունների մեջ: